Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել Սիրիայում Իսրայելի բանակի հարձակումների վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ։ Նշվում է, որ այդ հարձակումները թիրախավորում են Սիրիայի ենթակառուցվածքները և օկուպացնում Գոլանի բարձունքները։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Խստորեն դատապարտում ենք Իսրայելի մուտքը Սիրիա-Իսրայել բաժանման գոտի և Իսրայելի առաջխաղացումը սիրիական տարածք՝ խախտելով 1974-ին ստորագրված ուժերի բաժանման համաձայնագիրը։ Այս զգայուն ժամանակաշրջանում, երբ ի հայտ է եկել բաղձալի խաղաղությանն ու կայունությանը հասնելու հնարավորություն, որին երկար տարիներ սպասում էր սիրիացի ժողովուրդը, Իսրայելը կրկին ցուցադրում է օկուպացիոն մտածելակերպ»։
Նշվում է նաև, որ Թուրքիան վճռականորեն վերահաստատում է աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, քաղաքական միասնականությանը և տարածքային ամբողջականությանը։
Աղբյուր` Ermenihaber.am/evrensel.net.haber