Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Շողակաթ Վարդանյանը:
«1489-ը հենց նոր հաղթեց RIDF Միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնում’ Հռոմ: Սա հատկապես պատիվ է, քանի որ ժյուրիի նախագահն էր Սերգեյ Լոզնիցան։
Ինձ համար սա մեծ պատիվ է, և մեծ պատասխանատվություն։ »,-գրել է Վարդանյանը:
Կարդացեք նաև
2023-ին ֆիլմն արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին:
Ֆիլմը ներկայացնում է Վարդանյանների ընտանեկան մթնոլորտը, նրանց հույզերը, ապրումները, տառապանքը, սպասումները 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ նրանք կորցնում են կապը ռազմաճակատում գտնվող սիրելի որդու, սիրելի եղբոր՝ 21-ամյա Սողոմոն Վարդանյանի հետ։