Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex Armenia-ն ընդլայնում է նվիրատվությունների բարեգործական մեխանիզմը

Դեկտեմբեր 10,2024 22:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Օգնենք միասին» մեխանիզմն այսուհետև կգործի նաև Yandex Go-ի Առաքման ծառայության պատվերների համար: Առաքում պատվիրող օգտատերերը կկարողանան, ըստ ցանկության, իրենց հարմար գումարով միանալ նվիրատվություններին՝ հօգուտ չորս բարեգործական հիմնադրամների։ Այս մեխանիզմն արդեն իսկ գործում է ուղևորություններ պատվիրելիս։

Yandex Go-ում «Օգնենք միասին» մեխանիզմը հայտնվել է 2024 թվականի ամռանը։ Ծրագիրը թույլ է տալիս հեշտ ու հարմար տարբերակով օգնել բարեգործական կազմակերպություններին՝ հավելվածում քարտով վճարելիս միացնելով նվիրատվությունները՝ հօգուտ չորս հիմնադրամների: Սկզբում մեխանիզմն աշխատում էր միայն ուղևորություններ պատվիրելիս, իսկ այժմ՝ նաև առաքման պատվերների համար։

Որպեսզի օգտատերը կարողանա աջակցել,  «Օգնենք միասին» բաժնում պետք է ընտրի գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ․ այդ գումարն ավելանում է յուրաքանչյուր պատվերի արժեքին: Յուրաքանչյուր ամսվա վերջում Yandex Go-ն իր կողմից լրացուցիչ գումարով բազմապատկում է օգտատերերի նվիրատվությունները, որպեսզի օգնությունն էլ ավելի մեծանա, ինչպես նաև իր վրա է վերցնում բոլոր վարչական ծախսերը և վճարային օպերատորների միջնորդավճարը բարեգործական հիմնադրամներին փոխանցում կատարելիս։

Նվիրատվությունների բաժանորդագրությունը կարելի է միացնել և անջատել ցանկացած պահի:

Ծրագրի մեկնարկից սկսած՝ բարեգործությանն արդեն իսկ ուղղվել է ավելի քան 10 մլն դրամ, իսկ ծրագրին միացել է ավելի քան 5200 մարդ:

«Մեծաթիվ մարդկանց կողմից նույնիսկ 10 դրամի ամենօրյա ներդրումը ստեղծում է աջակցության կայուն աղբյուր, որն օգնում է կազմակերպություններին պլանավորել և իրականացնել իրենց նախագծերը: Ուրախ եմ, որ մեր ծառայություններն օգնում են սովորական դարձնել հենց համակարգային օգնությունը», – բացատրում է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

«Անչափ ուրախ ենք, որ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի և Հայաստանում քաղցկեղով հիվանդ փոքրիկների կողքին է մեր լավ գործընկեր և բարեկամ Yandex Armenia-ն։ Ընկերության հետ համատեղ իրականացվող «Օգնենք միասին» ծրագրի շրջանակում արդեն իսկ ունենք գրանցած մեծ հաջողություններ։ Նշենք, որ ծրագրի արդյունքում ստացված ողջ նվիրատվություններն անմիջապես ուղղվում են մեր շահառու փոքրիկների բուժման նպատակներին (հետազոտություններ և դեղորայք): Բարձր ենք գնահատում նման համագործակցությունները, որոնք շատ կարևոր են երեխաների բուժման շարունակականությունն ապահովելու համար», – ասում է հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Ծրագրի շրջանակում հավաքված բոլոր միջոցները Yandex Armenia-ն ուղղում է ծրագրի ենթակառուցվածքային գործընկեր «ՆԻԿԱ» հիմնադրամ, որը հավասարապես փոխանցում է չորս բարեգործական կազմակերպությունների՝ «Շտապիր դեպի բարին», «Սիթի օֆ Սմայլ», «Հայ մայրեր» և «VIVA»։ Հավաքված միջոցները կուղղվեն շահառուների օգնությանը և հիմնադրամների ծրագրերի ֆինանսավորմանը։  Բոլոր մասնակից կազմակերպություններն անցել են մանրակրկիտ ստուգում, իսկ յուրաքանչյուր եռամսյակ Yandex Armenia-ն հրապարակում է նախագծի վերաբերյալ հաշվետվություն:

«Օգնենք միասին»․ Yandex Armenia-ի բարեգործական նախաձեռնություններից մեկն է: 2023 թվականից ընկերությունն օգնում է բարեգործական կազմակերպություններին Yandex Go հավելվածով անվճար ուղևորություններ և առաքումներ պատվիրել հիմնադրամների բժշկական և պրոֆիլային մասնագետների ու նրանց շահառուների համար, ինչպես նաև անցկացնում է ամենամյա բարեգործական ակցիա՝ «Առատաձեռն նոյեմբեր»։

Տեղեկատվություն բարեգործական կազմակերպությունների մասին

«Հայ մայրեր» բարեգործական կազմակերպությունը 2012 թվականից աջակցում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Նպատակն է՝ որակյալ վերականգնողական ծառայությունների, հոգեբանական և սոցիալական աջակցության միջոցով բարելավել ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակը: Այսօր ավելի քան 500 երեխա օգնություն է ստանում:

«VIVA» (Հայաստանի բժիշկներ և կամավորներ) կազմակերպությունը հիմնվել է 2016 թվականին։  Ծրագրերի նպատակն է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացումը: «VIVA»-ն նաև բժշկական, կրթական ու սոցիալական ծրագրեր է իրականացնում, օգնում է անապահով ընտանիքներին, փախստականներին, աշխատում է մանկատների հետ, որտեղ նաև պալիատիվ խնամքի կարիք ունեցող երեխաներ կան։

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին ու երիտասարդներին ՝ ամբողջությամբ հոգալով Հայաստանում նրանց բուժման բոլոր ծախսերը: Մինչ օրս քաղցկեղ ունեցող ավելի քան 870 երեխաներ և երիտասարդներ ստացել են ամբողջական աջակցություն բուժման բոլոր փուլերում՝ ներառյալ հոգեբանական։

«Շտապիր դեպի բարին»․ հիմնադրամ, որն ավելի քան 10 տարի աջակցություն է ցուցաբերում Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող երեխաներին առողջապահության, սոցիալական և հոգեբանական բարեկեցության ոլորտներում: Հիմնադրամը կազմակերպում է առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժումը, հոգեբանական և սոցիալ-կրթական աջակցություն է ցուցաբերում սոցիալապես անապահով ընտանիքներին: Համագործակցում է դպրոցների, մանկապարտեզների և մանկատների հետ՝ տրամադրելով նյութական և մեթոդական օգնություն։

«ՆԻԿԱ»․ հիմնադրամ հիմնադրամների համար, որի խնդիրն է Հայաստանում զարգացնել սոցիալական ոլորտը։ «ՆԻԿԱ»-ն աջակցում է բարեգործական, հասարակական, առողջապահական և կրթական այլ կազմակերպությունների։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031