Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով հայտնի կդառնա Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի անունը․ «փրայմերիզն» ավարտվեց

Դեկտեմբեր 10,2024 20:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ժամը 21․00-ին ավարտվեցին Գյումրիում երեք օր շարունակ տեղի ունեցած նախնական ընտրությունները՝  «փրայմերիզը»։ Այսօր ուշ ժամի հայտնի կդառնա հաղթած թեկնածուի անունը։

Թե 7 թեկնածուներից հիմնականում ո՞ւմ միջև էր ընտրապայքարը կամ ո՞վ կդառնա Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, իհարկե, տարբեր սցենարներ քննարկվում են, սակայն սա այն դեպքն է, երբ հստակ կանխատեսել հնարավոր չէ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այս քաղաքի բնակիչներից շատերը հարցազրույցների ժամանակ նշում են, որ թեկնածուների մեծ մասին չեն ճանաչում։

Միայն մի բան  է ակնհայտ, որ թեկնածուներից որևէ մեկը մոտ 1000 ձայնով կդառնա քաղաքապետի պաշտոնակատար, մինչդեռ այս քաղաքը պաշտոնական տվյալներով 109 հազար 453 ընտրող ունի։

Ինչպես պարզաբանել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հաշվարկը տեղի կունենա Գյումրու ՔՊ -ի գրասենյակում՝ թեկնածուների ներկայությամբ,  ուղիղ եթերով։

Հիշեցնենք, որ ընտրապայքարն ընթանում էր  ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանի, Դավիթ Առուշանյանի, Գյումրու նախկին փոխքաղաքապետ, Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանի, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանի, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավար Սարիկ Մինասյանի, Շիրակի մարզպետարանի աշխատակցուհի, ՔՊ երիտասարդական թևի Շիրակի մարզի համակարգող Էմմա Բարսեղյանի և, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Լևոն Անանյանի միջև։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031