«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.
«Մենք զրկվել ենք բոլոր միջնորդներից և գնացել ենք այս ճանապարհով, որովհետև դա Ադրբեջանի պահանջն է ու պարտադրանքը։ Սակայն մենք կարող էինք նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում վարել բանակցությունները։ Առանցքային սխալ է եղել այդ շրջանակներից դուրս գալը։
Հրաժարվելով Ռուսաստանի միջնորդությունից Հայաստանը չի բերել ուրիշ միջնորդ և հրաժարվել է բոլոր տեսակի միջնորդություններից։
Պատճառաբանելով, որ միջնորդները ունեն իրենց շահերը ու այդ շահերն են սպասարկում։ Բայց պարտված և ջախջախված վիճակում, հաղթող կողմի հետ առանց միջնորդների բանակցելով, ի՞նչ ակնկալիք ունենք։
Կարդացեք նաև
Փորձը ցույց տվեց, որ առանց միջնորդների բանակցություններում Հայաստանը որևէ դրական արդյունք չի արձանագրել։ Հատուկ նշեմ, որ 13 կիլոմետրանոց սահմանազատված սահմանը՝ միակողմանի զիջման արդյունք է, ոչ թե ձեռքբերում»։