Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է, որ հաճախակի վերցվող դոպինգ թեստերը նյարդայնացնում են, բայց դա նրա մասնագիտության մի մասն է:
«Հիմա տեսնում ենք, որ ավելի ու ավելի շատ պատմություններ են ի հայտ գալիս: Հիշում եմ, որ մեկ-երկու տարի ինձ առավելագույն քանակով էին ստուգում: Մրցաշրջանում՝ մոտ 40 անգամ: Դա շատ էր նյարդայնացնում: Դոպինգ ստուգումներն անցկացվում էին գրեթե շաբաթը մեկ: Անգամ միեւնույն մրցաշրջանում կարող էին մի քանի թեստ վերցնել: Բայց ես դրան արդեն սովորել եմ: Դա դարձել է իմ մասնագիտության մի մասը»,-ТАСС գործակալությանն ասել է Խաչանովը:
Հիշեցնենք, որ 2024 թվականին աշխարհի թիվ մեկ ռակետ, իտալացի Յաննիկ Սինները եւ Իգա Սվենտեկը Լեհաստանից բռնվեցին դոպինգ օգտագործելու մեջ: Բայց երկու թենիսիստներն էլ կարողացան ապացուցել, որ արգելված միջոցները իրենց օրգանիզմում պատահաբար է հայտնվել: Արդյունքում, Սիններին չորակազրկեցին, իսկ Սվենտեկին կորտից հեռացրին մեկ ամսով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ