Ռուս փիլիսոփա, իշխանամետ հայացքներով քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին և այդ համատեքստում մեղադրանքներ հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
«Սիրիան թակարդ էր Էրդողանի համար։ Նա ռազմավարական սխալ թույլ տվեց, դավաճանեց Ռուսաստանին, դավաճանեց Իրանին։ Նա դատապարտված է տապալման։ Քեմալականների վախճանը ևս հիմա է սկսվել։ Քեմալականներ, մենք ձեզ աջակցել ենք մինչև այս պահը։ Այս պահից սկսած դուք կզղջաք»,- գրել է Դուգինը։
Հիշեցնենք, որ Դուգինը մինչ այս պահը ռուսական վերլուծական շրջանակներում համարվում էր ամենաթուրքամետ, էրդողանամետ փորձագետներից մեկը: Նա բազմիցս նշել էր, որ «Էրդողանը լավագույն ընտրությունն է Ռուսաստանի համար»:
Աղբյուր` Ermenihaber.am/Sabah.com.tr