Լրահոս
Օրվա լրահոսը

«20 20 20» կանոն. ի՞նչ անել աչքի լարվածությունը կանխելու համար

Դեկտեմբեր 10,2024 17:57

Էկրանները մեր առօրյայի անբաժան մասն են և չեն կարող ազդեցություն չունենալ տեսողության վրա:

Մեծահասակների դեպքում հիմնական ազդեցությունը էկրանային ժամանակի չարաշահումն է, «Չոր աչքի համախտանիշ»-ի զարգացումը՝ հոգնածություն, քոր և լարվածություն, կարմրություն, ցավ, օտար մարմնի զգացողություն աչքում, էկրաններից կապույտ լույսի երկարատև (2 ժամ և ավելի) ճառագայթման պատճառով` քնի խանգարումներ:

Փոքր տարիքում հետևանքները կարող են ավելի լուրջ լինել՝ կարճատեսության պրոգրեսիա, ակոմոդացիոն սպազմ, շլություն և այլն։ Ամենատարբեր խնդիրների հիմք կարող են լինել նաև անբավարար լուսավորությունը կամ գերլուսավորությունը աշխատելու ժամանակ։

Ի՞նչ անել. պարբերաբար կատարել ընդմիջումներ՝ կիրառելով
«20 20 20» կանոնը:

👁20 րոպեն մեկ էկրանից կտրվե՛ք:
👁 20 վայրկյան նայե՛ք 20 ոտնաչափ հեռավորության վրա որևէ առարկայի:

Աշխատելիս համակարգչի էկրանը պետք է լինի ճիշտ հեռավորության վրա, ցանկալի է պարբերաբար դադար տալ, հաճախ աչքերը թարթել էկրանի առաջ գտնվելու ընթացքում և օգտագործել աչքի խոնավացնող կաթիլներ, կրել ուլտրամանուշակագույն և կապույտ լույսից պաշտպանիչ շերտով ակնոց։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031