«Երբ մենք դուրս կգանք հրապարակ, այդ ժամանակ ամեն ինչ պետք է վերջանա»,- այսօր «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հարցին, թե երբ դուրս կգան հրապարակ, սրբազանը պատասխանեց, որ մարդիկ, ովքեր շփվում են իր հետ, գիտեն այդ մասին։ Նա նշեց, որ մարդիկ մարզերից խմբերով այցելում են եւ հանձնառություններ են ստանձնում։ Ըստ նրա՝ երկարաձգելը մարտավարության հետ է կապված, իսկ ռազմավարական առումով շատ որոշակիացած է, թե ինչ ճանապարհով են գնալու։
Բագրատ սրբազանն անդրադարձավ նաեւ հարցին, որ եթե հավակնում է վարչապետի պաշտոնին, ինչո՞ւ չի հրաժարվում Կանադայի քաղաքացիությունից։ «Դա շատ մեծ հարց է, ես չեմ հավակնում ոչ մի բանի, սա միջոց, գործիք, հնարավորություն է՝ այդ փոփոխությունը կատարելու համար։ Կանադայի քաղաքացիությունից հրաժարվել-չհրաժարվելը երկրորդական, տասներորդական հարց է։ Եվ եթե ուզում եք ավելի լայն իմաստով ասեմ՝ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար իրավունք ունենան մասնակցելու մեր երկրի կյանքին, եւ ընտրելու, եւ ընտրվելու, եւ նշանակվելու»,- ասաց Բագրատ սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ