«Ազատություն». Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո երկրորդ գիշերը իսրայելական բանակը լայնածավալ հարձակում է իրականացրել Սիրիայի վրա՝ մոտ 250 հարված հասցնելով ռազմական և ռազմավարական օբյեկտներին՝ թիրախավորելով հակաօդային պաշտպանության օբյեկտները, սիրիական ռազմածովային ուժերի նավերը, ինչպես նաև ռազմական պահեստները: Մայրաքաղաք Դամասկոսում և շրջակայքում հարվածներ են հասցվել ռազմական օբյեկտներին և հետազոտական կենտրոններին։
Իսրայելական հարվածներից ամբողջությամբ ոչնչացվել է Պաշտպանության նախարարության հետազոտական կենտրոնը, որը արևմտյան երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները մի անգամ արդեն ռմբակոծել են 2018 թվականին՝ համարելով այն Սիրիայի «քիմիական զենքի ենթակառուցվածքի» հետ կապված օբյեկտ։
Հաղորդումներ են ստացվում նաև, որ իսրայելական զորքը խորանում է Սիրիայի տարածքում և առաջ է շարժվում դեպի Դամասկոս։ Իսրայելը, սակայն, հերքել է իր ցամաքային առաջխաղացումը՝ նշելով, որ իսրայելական ուժերը տեղակայվել են միայն բուֆերային գոտում և որոշ ռազմավարական նշանակության կետերում։
Տաթեւիկ Լազարյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: