Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքներն են հասարակական հարաբերությունների կարգավորման հիմքը. Անահիտ Մանասյան

Դեկտեմբեր 10,2024 17:25

Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում «Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման համատեքստում. արդի մարտահրավերները» թեմայով։

Բացման խոսքով է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Այսօրվա աշխարհն անհնար է պատկերացնել առանց մարդու իրավունքների պաշտպանության և խթանման պատշաճ համակարգի։ Մարդու իրավունքներն են հասարակական հարաբերությունների կարգավորման հիմքը։ Դժվար է պատկերացնել որևէ այլ գործիք, որը քաղաքակիրթ եղանակով կկանոնակարգի հասարակական հարաբերությունները։ Բացի այդ, շատ կարևոր է այն հանգամանքը, որ յուրաքանչյուրս գիտակցի՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը շատ կարևոր նպատակ ունի՝ երաշխավորել, որ մարդը բարձրագույն արժեք լինի հասարակական միջավայրում, երաշխավորել, որ նրա արժանապատվությունն անքակտելի ու հարգված լինի։ Այս խորհրդանշական օրն այդ ամենի մասին ևս մեկ անգամ հիշատակելու առիթ է»,- ասել է Պաշտպանը։

Պաշտպանը հատուկ արձանագրել է, որ շատ կարևոր են բոլորիս համատեղ ջանքերը ոլորտը կատարելագործելու և ամրապնդելու ուղղությամբ։

«Այս տեսանկյունից ցանկանում եմ անհատապես շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր ամենօրյա ռեժիմով աշխատել են մեզ հետ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ձևավորելու ու ամրապնդելու նպատակով։ Մարդու իրավունքների ոլորտում տարբեր հարթություններում բազմաթիվ են մարտահրավերները, որոնց բախվում են նաև ազգային հաստատությունները: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ այդ մարտահրավերները կապված են նաև մարդու իրավունքների կրթության ոլորտում առկա խնդիրների հետ»,- նշել է Պաշտպանը՝ ընդգծելով, որ այս ոլորտում շատ կարևոր է իրականացնել բարեփոխումներ՝ ունենալով հստակ տեսլական։

Ողջույնի խոսքով են հանդես եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղասուազ Ժակոբը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Իրավունքների պաշտպանության և խթանման տեսանկյունից ազգային հաստատությունների դերի մասին խոսել են Անահիտ Մանասյանն ու Հյուսիսային Իռլանդիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի հանձնակատար Էլիսոն Քիլպատրիկը (առցանց)։ Մասնակիցները կարևորել են միջոցառման անցկացումը, քանի որ հնարավորություն է ստեղծվում քննարկել ոլորտում առկա մարտահրավերները։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ անդրադարձել են մարդու իրավունքների կրթությանը` մարդու իրավունքների արդյունավետ խթանման համատեքստում։

Միջոցառման շրջանակներում տրվել է նաև Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մեկնարկը (https://ombuds.am/am/site/ViewNews/3198

Միջոցառումն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031