Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունից ստացել եմ ոչինչ չասող այս պատասխանը. Անահիտ Բախշյան

Դեկտեմբեր 10,2024 17:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նախկին պատգամավոր, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ

Ի պատասխան 11.11.2024թ. ուղարկածս նամակի ՀՀ գլխավոր դատախազությունից 19.11.2024թ. ստացել եմ ոչինչ չասող այս պատասխանը:

Տեսնես ե՞րբ են քննարկելու ու ի՞նչ ընթացք ունի 1999թ. ՀՀ Ազգային ժողովում կատարված ահաբեկչության կազմակերպիչների, պատվիրատուների մասով 2019թ.-ին վերաբացված քրեական գործը:

Վստահ եմ, մեր հասարակությունը սպասում է այդ գործի քննությանը հատկապես այս օրհասական օրերին:

ԱՅԴ ԳՈՐԾԸ ՄԻՆՉԵՎ ՉԲԱՑՎԻ, ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ, ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՎՏԱՆԳԻ ՏԱԿ:

ՎԱ՛Յ ՆՐԱՆ, ՈՎ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԱՅՍ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031