ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և World Travel Awards-ի հիմնադիր Գրեմ Քուքի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը և լուսանկարները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է World Travel Awards-ի հիմնադիր Գրեմ Քուքին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման հեռանկարները և միջազգային համագործակցության նոր հնարավորությունները։
Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ կարևոր ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ։ Մասնավորապես, նախատեսվում է 100 միլիոն դոլարի ներդրում, որի շնորհիվ Հայաստանի մարզերում ձևավորվելու են զբոսաշրջային կլաստերներ, որոնք նպատակ ունեն խթանելու զբոսաշրջային ոլորտի զարգացումը և նպաստելու երկրի տնտեսական առաջընթացին։
Կարդացեք նաև
Նախարարը նշել է, որ Կառավարությունը նպատակադրված է զարգացնելու զբոսաշրջության ոլորտի ներուժը համակարգված ներդրումների և ենթակառուցվածքների զարգացման միջոցով։ Նախարարը նաև կարևորել է Հայաստանը որպես զբոսաշրջային գրավիչ երկիր միջազգային հարթակներում դիրքավորելու գործընթացը։
Գրեմ Քուքը բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը զբոսաշրջային ոլորտում և ներկայացրել երկրի՝ որպես զբոսաշրջային բրենդ միջազգային շուկաներում թիրախավորելու հնարավորությունները։ Նա նաև ներկայացրել է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջազգային ճանաչելիությունն ամրապնդելու և ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնելու համար։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն