Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդիկ խաղալիք չեն, նրանք կան, ունեն պատմություն»․ տոնածառ եւ ծրարներ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Դեկտեմբեր 10,2024 16:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բռնադատվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունն» այսօր բողոքի անցկացրեց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանության օրը իրենց կարող են միանալ քաղաքական պատճառներով բոլոր հետապնդվողները, այդ թվում՝ նաեւ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը։

Նա նշեց, որ երբ հարցնում են Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, նա ասում է՝ ինձ հայտնի չէ նման դեպք։ «Այստեղ են այդ մարդիկ, եկեք նրանց հետ խոսեք, տասնյակ մարդիկ այստեղ են, որոնք քաղաքական հետապնդումների են ենթարկվել, նրանցից շատերը քաղբանտարկյալ են եղել։ Ջայլամային քաղաքականությանը կարելի է վերջ տալ, գալ մարդկանց հետ խոսել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ցույցի մասնակցները տոնածառ տեղադրեցին հուշահամալիրի տարածքում։ «Երկու օր առաջ Հանրապետության հրապարակում տեղադրվեց տոնածառ, մենք էլ տեղադրում ենք մեր տոնածառը Ազատության պողոտայում։ Ազատության պողոտայում քաղբանտարկյալներին նվիրված հուշակոթողի մոտ շատ ավելի կարեւոր է այս տոնածառի տեղադրումը։ Այս մարդիկ խաղալիք չեն, նրանց պատմությունը ծրարներով ներկայացվում է։ Այս մարդկանց անունները կկախենք այս տոնածառից, այդ մարդիկ խաղալիք չեն։ Այս տոնածառի խորհուրդն այն է, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ։ Այս մարդիկ կան, մեր պատկան հաստատությունները նրանց չեն ընդունում, չեն ճանաչում, այդ թվում՝ ՄԻՊ գրասենյակը։ Նրանք ասում են՝ մենք չգիտենք այդպիսի մարդկանց, ովքեր քաղաքական պատճառներով ենթարկվել են տարբեր իրավունքների սահմանափակման։ Եվ այստեղ մենք, ցավոք սրտի, չտեսանք իշխանության որեւէ ներկայացուցիչ, որ գային, մարդկանց հարցնեին՝ դուք ինչո՞ւ եք ձեզ համարում քաղաքական պատճառներով իրավունքներից զրկված»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031