ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է ԱՄՆ տարածաշրջանային գյուղատնտեսական հարցերով կցորդ Ռիշան Չոդհրիին և գյուղատնտեսության ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեին։
Պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև առևտրի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և դրանց վերացման համար հնարավոր ջանքերի ներդրման կարևորությունը:
Երկուստեք ընդգծվել է սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին