«Առաջնային խնդիրն այսօր պետք է լինի այն, ինչ հնարավոր է վերականգնել ու ձեռք բերել: Աշխարհն էլ է վկայել այդ մասին, որ մենք այդ հնարավորությունն ունենք, մեր ժողովրդի վերադարձն Արցախ ապահովելու միակ խոչընդոտն ՀՀ այսօրվա իշխանություններն են: Մեզ համար այսօրվա իմաստով ամոթալի է, որ Բաքվի բանտերում է գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Մարդիկ, որոնք մեր պետության կայացման հիմքերում են գտնվում»,-այսօր Արցախի Սահմանադրության ու հանրաքվեի օրը լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Բագրատ սրբազանն այսօր նույնպես մասնակցել է Արցախի պատգամավորների հրավիրած արտահերթ նիստին:
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովն այսօր հրավիրել էր արտահերթ նիստ՝ 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին Սահմանադրության ընդունման կապակցությամբ։ Կոչ է ընդունվել ՄԱԿ-ի անդամ երկրներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ճանաչել Արցախի անկախությունը և նրա Սահմանադրությունը։
Կարդացեք նաև
«Ինչ էլ խոսենք, միակ խոչընդոտը Արցախի հետ կապված կամ մեր երազների ու տեսիլքների հետ կապված մնում են այս չարիքի իշխանությունները»,- հավելեց Բագրատ սրբազանը:
Անդրադառնալով «Սրբազան պայքարի» առաջիկա անելիքներին՝ Բագրատ սրբազանն ասաց, որ շարժման էությունն ու բովանդակությունը չի փոխվել՝ վերջնականապես մեկ անգամ պետք է դուրս գան ու հարցը փակեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից