Ֆասթ բանկի հաճախորդների համար այսուհետ հասանելի կլինի Apple Pay վճարման ծառայությունը, որն ավելի արագ, ապահով և անվտանգ գործարքներ է իրականացնում Apple սարքավորումների միջոցով։ Apple Pay գործիքը հնարավորություն է տալիս կցել քարտը iPhone, Apple Watch, iPad, Mac սարքերում և անհպում վճարումներ իրականացնել ոչ միայն առևտրի, սպասարկման կետերում, սրճարաններում, այլև առցանց խանութներում և հավելվածներում։
Քարտապանների տվյալներն ամբողջությամբ ապահով են, քանի որ համակարգը չի պահպանում քարտի տվյալներն ամբողջությամբ սարքի կամ Apple սերվերի մեջ, ոչ էլ կիսվում է դրանցով գործարքներն իրականացնելիս։ Համակարգը գործարկում է եզակի չկրկնվող ծածկագիր յուրաքանչյուր գործողության ժամանակ։
Ֆասթ բանկի հաճախորդները հեշտությամբ կարող են իրենց քարտը կցել Apple Wallet-ին, ընդամենը մուտք են գործում Բանկի հավելված, ապա անցնում քարտերի բաժին էկրանի ներքևի հատվածում կարելի է տեսնել «Add to Apple Wallet» գործողության կոճակը, սեղմում են այն և հետևում հրահանգներին։ Քարտը հնարավոր է կցել վճարման անհպում համակարգին նաև Apple Wallet հավելվածի միջոցով՝ մուտք են գործում, սեղմում «+» նշանը և հավաքում քարտի անվտանգության ծածկագիրը։ Քարտը հավելվածին կցելուց հետո քարտապաններն անմիջապես կարող են գործարքներ իրականացնել՝ պարզապես մոտեցնելով սարքը POS տերմինալներին, որոնք ընդունում են անհպում վճարումներ։ Հավելենք նաև, որ գործարքը վավերացվում է Face ID, Touch ID նույնականացման համակարգերով կամ այդ պահին սարքի գաղտնաբառը հավաքելով։
Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Կարդացեք նաև
Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։