Լրահոս
Օրվա լրահոսը

Արզիկ Մխիթարյան. «30 տարիների ընթացքում ոչ մեկն ուշադրություն չդարձրեց, որ փոքրիկ մի ածու էթնոս ուզում է ինքնորոշվել, բայց նրա ցանկությունը չի ընդունվում»

Դեկտեմբեր 10,2024 16:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի Ազգային ժողովն այսօր հրավիրել էր արտահերթ նիստ՝ 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին Սահմանադրության ընդունման կապակցությամբ։ Կոչ է ընդունվել ՄԱԿ-ի անդամ երկրներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ճանաչել Արցախի անկախությունը և նրա Սահմանադրությունը։

«Ճիշտ է, այս երեսուն տարիների ընթացքում համոզվեցինք, որ միջազգային հանրությունը կարծես թե գոյություն չունի, որովհետեւ այդ երեսուն տարիների ընթացքում ոչ մեկն ուշադրություն չդարձրեց, որ փոքրիկ մի ածու էթնոս ուզում է ինքնորոշվել, բայց նրա ցանկությունը չի ընդունվում»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արզիկ Մխիթարյանը:

Նա հավելեց, որ դեռ ամեն ինչ կորած չի համարում. «Եղավ այն, ինչ ահավոր վիճակի հասցրեց ժողովրդին ու այսօր ցավով ենք նշում այս օրը, փոխանակ սիրով շնորհավորեինք մեկս մյուսին: Ու հպարտությամբ նշեինք, որ մեր զոհերի արյան գնով ձեռք ենք բերել պետականություն: Սակայն, ես ունեմ լավատեսություն. մեր ժողովրդի մեջ կամքի այն ուժն է առկա, որ ամեն ինչ կորած չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031