Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ այս իշխանություններից աջակցություն չեն ստանալու, եթե հայտնվեն Սիրիայի հայ համայնքի վիճակում. Գառնիկ Դանիելյան

Դեկտեմբեր 10,2024 16:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տարիներ առաջ, երբ կազմակերպվում էր Սիրիայի դեմ այս արշավը, որը պլանավորվում էր Արեւմուտքի կողմից, բազմաթիվ երկրներ՝ Արեւմուտքի աջակցությամբ փորձում էին տապալել իշխանությունը Սիրիայում, չնայած դա հանդիպում էր եւ Ռուսաստանի, եւ Իրանի դիմադրությանը: Տարիներ շարունակ Թուրքիան Արեւմուտքի ձեռքին գործիք էր: Չնայած այն հարաբերություններին, որ Էրդողանն ուներ Ասադի ընտանիքի հետ, Թուրքիան հովանավորում էր ահաբեկչական խմբավորումներին, մասնավորաբար «Հայաթ Թահրիրին», որը թուրքամետ ուժ է հանդիսանում եւ որն էլ տապալեց Սիրիայում Ասադի իշխանությունը» ,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այդ ամենը պլանավորել եւ իրականացրել է Թուրքիան, մասնակցություն ունի նաեւ Իսրայելը: 10 օրվա ընթացքում Ասադի իշխանությունն ընկավ, որովհետեւ նա մնացել էր մենակ: Խոսակցություններ կային, թե Ասադը փորձել էր վերջին շրջանում պայմանավորվածություններ ձեռք բերել Արեւմուտքի հետ, իսկ Արեւմուտքը ինչ-ինչ խոստումներ էր տվել, սակայն, վերջում իր գործելաոճին համապատասխան գցել էր Ասադին: Նաեւ Իրանը, որ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու Ասադին, մեծ ջանասիրությամբ չէր աջակցում»,-հավելեց նա:

Գառնիկ Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ թե Արևմուտքը, եւ թե շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Իսրայելն ու Իրանը Սիրայի ներկա իրավիճակի հետ չեն համակերպվելու, եւ այլ զարգացումներ են լինելու առաջիկայում:

«Ամենակարեւորը այստեղ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների ճակատագիրն է: Տարիներ շարունակ քրիստոնյաները, հատկապես հայերը բնակվել են Մերձավոր Արեւելքում, կարեւոր դերակատարություն են ունեցել, բայց այսօր հայտնվել են անելանելի վիճակում՝ Հայաստանի իշխանությունների թեթեւ ձեռքով: Այս իշխանությունները ձեռքները լվանում են Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայրենակիցների առումով, օրեր առաջ էլ այդ մասին Նիկոլ Փաշինյանն է հայտարարել: Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ այս իշխանությունների կողմից աջակցություն չեն ստանալու, եթե հայտնվեն նման իրավիճակում, ինչ իրավիճակում հայտնվեց Սիրիայի հայ համայնքը: Լավագույն դեպքում կարող են կոչեր հնչել: Իմիջիայլոց, անգամ այդ կոչերն էլ չկան հայկական կողմից»,-նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031