Լրահոս
Օրվա լրահոսը

«2025-ին տնտեսական սոլիդ աճ ենք ունենալու․ մոտ ենք լինելու 5 տոկոսին»․ Մարտին Գալստյան

Դեկտեմբեր 10,2024 15:54

«Այս տարվա համար մեր ակնկալիքը վեց տոկոս և մի քիչ ավելի պակաս տնտեսական աճն է, մյուս տարվա համար ակնկալում ենք 5 տոկոսի շրջանակներում՝ կախված սցենարից։ Մոտ ենք լինելու մեր պոտենցիալի աճին, որը 5 տոկոսին մոտ է։ Այսինքն՝ 2025-ին սոլիդ աճ ենք ունենալու»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը։

Լրագրողների հարցերին ի պատասխան, թե քանի տոկոսի գնաճ կարելի է ակնկալել առաջիկայում, Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Մենք ունենք 5,8 տոկոս աճ, որը որոշակի աճ է, բայց մտահոգիչ չէ»։

Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա գնաճի վրա տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, ԿԲ նախագահը պատասխանեց․ «Մեր հաշվարկներով՝ մենք ակնկալում ենք, որ առավելագույն ազդեցությունը, որը կարող է մյուս տարվա ընթացքում տեսնենք, մեր գնահատմամբ առավելագույնը մինչև 0,5 տոկոսն է»։

Մարտին Գալստյանը հայտնեց՝ դրամավարկային թիրախը, որը հունվարի 1-ից լինելու է 3 տոկոս, մյուս տարի հասնելու ենք այդ թիրախին։

Անդրադառնալով գնաճի տեմպերի վրա արտաքին ազդեցություններին, ԿԲ նախագահն ասաց․ «Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ»։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ բենզինի գինը գնաճի վրա, Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Բենզինի գինը մեծ ազդեցություն չի ունենում։ Բենզինի գինը մի պահ իջավ, հետո նորից բարձրացավ, այնպես որ, չեմ կարծում՝ էական ազդեցություն ունենա գնաճի վրա։ Եթե 10-15 տարի առաջ բենզինի տեսակարար կշռին նայենք, ապա կտեսնենք, որ մեր սպառողական զամբյուղի մեջ այն էականորեն նվազել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031