Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե 2010-ին կեղեքված ու թալանված բանակն էր, ապա երեւի թե մենք բոլորս, կնախընտրեինք նման բանակ ունենալը, քան այն բարոյահոգեբանական լքված վիճակում գտնվող բանակը, որը կա այս իշխանությունների օրոք. Մետաքսե Հակոբյան

Դեկտեմբեր 10,2024 15:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի Ազգային ժողովն այսօր հրավիրել էր արտահերթ նիստ՝ 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին Սահմանադրության ընդունման կապակցությամբ։ Կոչ է ընդունվել ՄԱԿ-ի անդամ երկրներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ճանաչել Արցախի անկախությունը և նրա Սահմանադրությունը։

«Այսօր առավոտից մենք նորից պատմության գրկում ենք այդ օրվա եւ դրան նախորդած օրերի հիշողություններով, երբ Ստեփանակերտն էր ռմբակոծվում, բայց ժողովուրդն իր արժանապատվության մասին որոշումը կայացրել էր: 30 եւ ավելի տարի անց հայտնվեցին անձինք, իբրեւ հայի գենը կրող, որոշեցին, որ հային պետք է նյութը, բայց ոչ արժանապատվությունը: Այլեւս վաղուց մեղավորներին չենք փնտրում, որովհետեւ այդ մեղավորներն իրենք ամենօրյա իրենց գործունեությամբ ապացուցում են իրենց մեղավորությունը՝ դրանք Հայաստանի իշխանություններն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Լուսանկարը՝ Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Ըստ նրա՝ Արցախի հանձնումը մեկ օրվա արած չէր, տարիների մշակած սցենար. «Այդ սցենարում նախապես պլանավորած էր, թե ինչպես ազդեին մարդկանց ուղեղների վրա, մարդկանց ուղղորդեին մեղավորներ փնտրելու: Օրինակ՝ կենտրոնանալու, թե Արցախը կարող էինք կորցնել, որովհետեւ ինչ-որ մարդիկ իբրեւ թե թալանել են պետությունը կամ ավելի վաղ հանձնել են: Ցանկացած ամենացածր մակարդակ ունեցող մարդը հասկանում է՝ եթե 2010 թվականի զորահանդեսը տեղի ունեցավ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ու եթե կեղեքված ու թալանված բանակն էր, ապա երեւի թե մենք՝ բոլորս, կնախընտրեինք նման բանակ ունենալը, քան այն բարոյահոգեբանական լքված վիճակում գտնվող բանակը, որը կա այս իշխանությունների օրոք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031