Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Օրակարգում է եղել Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը։ Ֆիդանն ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության կարևորությունը, ինչպես նաև ընդգծել է, որ Թուրքիան թույլ չի տալու ահաբեկչական կազմակերպություններին օգտվել ստեղծված իրավիճակից։
Թուրք նախարարը կարևորել է Սիրիայում տարիներ ի վեր ավերված կառույցների վերականգնման հարցում միջազգային հանրության աջակցությունը։
Ֆիդանը նաև անհրաժշետույթուն է համարել Սիրիա հումանիտար բեռների անխոչընդոտ մուտքն ապահովելու համար ջանքերի գործադրումը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: