«Զինված ուժերում ակնհայտ մահվան դեպքերն ավելացել են, դեպքերը չեն բացահայտվում »,-«Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում. 2024-ի մարտահրավերները» թեմայով «Մեդիա կենտրոնում» անցկացվող քննարկման ժամանակ փաստեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Իրավապաշտպանը նաև մտահոգություն հայտնեց՝ շատ վատ վիճակում են քրեակատարողական հիմնարկները․ «Անթիվ, անհամար մարդիկ զանգահարում են առողջական խնդիրներով։ Ստիպված հացադուլներ են անում։ Աշոտ Իսրայելյանը 30 օրից ավելի հացադուլի մեջ է, ունի բազմաթիվ հիվանդություններ՝ ՄԻԱՎ, հեպատիտ, դիաբետ։ Այս մարդն ուզում է մնալ դատապարտյալների հիվանդանոցում, բայց պրոբացիայի ծառայությունից ասում են, որ նա լիակատար առողջ դուրս է գրվել։ Ասում ենք՝ ՄԻԱՎ-ով հիվանդ է, ասում են՝ մի հաբ պետք է խմի, էլի»։
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքներին՝ Ժաննա Ալեքսանյանն ասաց․ «Բազմաթիվ դատապարտյալներ, որոնք հացադուլ են արել, իրենց խնդիրներով դիմել են ուղիղ օմբուդսմենի գրասենյակ՝ խնդրելով հանդիպում։ Որևէ մեկը նրանց չի այցելել։ Ես այսպիսի վիճակ չեմ հիշում։ Մեր բոլոր օմբուդսմեններն էլ, կարող ենք ասել, որ աշխատել են։ Սա արդեն որերորդ դեպքն է, երբ օմբուդսմենի գրասենյակը չի արձագանքում, չի արձագանքել նաև Արա Օհանյանի բռնության դեպքին ու չի այցելել նրան»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից