Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա մարդու իրավունքների վիճակը, մեղմ ասած, խնդրահարույց է․ Արաքս Մելքոնյան

Դեկտեմբեր 10,2024 14:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս տարվա մարդու իրավունքների վիճակը, մեղմ ասած, խնդրահարույց է»,-«Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում. 2024-ի մարտահրավերները» թեմայով «Մեդիա կենտրոնում» անցկացվող քննարկման ժամանակ ահազանգեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանը՝ համեմատելով մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում այսօր և օրինակ՝ հինգ տարի առաջ։

Նա, հիշեցնելով ոստիկանության կողմից հավաքների շրջանակներում քաղաքացիների նկատմամբ բռնությունների փաստերը, ասաց․ «Այս տարի մենք ականատես եղանք ոստիկանության կողմից հատուկ միջոցների գործադրմանը և դրա առնչությամբ ոչ արդյունավետ քննության։ Նախ` բարձր քաղաքական ղեկավարության կողմից կար անպատժելիություն և հավանություն այդ գործողությունների նկատմամբ, քանի որ այդ հավաքներն իշխանության դեմ էին, հետևաբար ոստիկանությունը գործում էր ուղիղ հրամաններով։ Իրավապահ համակարգի, քննչական մարմինների, դատական իշխանության, ոստիկանության կախվածությունը գործադիր մարմնից այս տարի ակնհայտորեն ապացուցվեց։ Արդեն հունիսի 12-ի դեպքերի համար պարզ էր, որ քննչական կոմիտեն չի քննելու այդ օրերին տեղի ունեցած խախտումները։

Լրջագույն հետընթաց է տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման շրջանակներում նույն հատուկ միջոցների գործադրման վերաբերյալ։ Նախաքննական գաղտնիքի քողի ներքո չհրապարակելը այն կարևոր տեղեկատվության, թե ինչ հատուկ միջոցներ են գործադրվել հունիսի 12-ին, լրջագույն հետընթաց է հենց տեղեկատվության ազատության համատեքստում։ Առհասարակ պետական մարմինների կողմից տեղեկատվության հասանելիության ապահովումն է խնդրահարույց, երբ տեղեկատվությունը պատշաճ ու ժամանակին չի տրամադրվում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031