Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գիտաշխատողները հայտնաբերել են սարդերի՝ գիտության համար նոր տեսակ և ջրարջերի, սարդակերպերի, լվիճների՝ ՀՀ ֆաունայի համար նոր տեսակներ

Դեկտեմբեր 10,2024 14:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները հայտնաբերել են գիտության և Հայաստանի ֆաունայի համար նոր տեսակներ և ապրելավայրեր։

Փորձարարական կենդանաբանության լաբորատորիայի աշխատակիցների հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սարդերի Eresidae ընտանիքին պատկանող գիտության համար նոր 1 տեսակ, գրանցվել է ՀՀ ֆաունայի համար սարդակերպերի նոր 50, լվիճների 23 տեսակ:


Երիտասարդ գիտաշխատող Անուշիկ Խաչատրյանի թեկնածուական թեզի կատարման շրջանակում հայտնաբերվել է ՀՀ ֆաունայի համար ջրարջերի 10 նոր տեսակ։

Արդյունքների վերաբերյալ տպագրվել են գիտական հոդվածներ մի շարք հայտնի միջազգային և ազգային գիտական հրատարակություններում, ինչպիսիք են Springer Nature-ը, Acta Agriculturae Slovenica (University of Ljubljana)-ն, Arab Journal Of Plant Protection-ը, Euroasian Entomological Journal-ը, Biodiversity-ն, Indian Journal of Entomology-ն։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում հայտնաբերվել են Դարևսկու իժի նոր ապրելավայրեր։ Աշխատանքներն իրականացվել են Սենտ-Լուիսի կենդանաբանական այգու գիտաշխատողների հետ համատեղ, գիտական ղեկավարն է կենսաբանական գիտությունների թեկնածու Լևոն Աղասյանը։ Տպագրվել է հոդված Herpetological Review ամսագրում։

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում Հայաստանում առաջին անգամ ճագարների օրգանիզմում հայտնաբերվել են դիկրոցելիա մակաբույծի ձվեր: Ձվերն օվալաձև են, խիտ թաղանթով, լեղու հետ ընկնելով տիրոջ աղիներ, արտազատվում են արտաքին միջավայր։

Մակաբույծի զարգացումը կատարվում է տիրափոխությամբ․ միջանկյալ տերը Helicella և այլ ցեղի ցամաքային խխունջներն են, իսկ լրացուցիչ տերը` Formica ցեղի մրջյունները: Ճագարները և այլ վերջնական տերեր վարակվում են, երբ նրանք խոտի հետ ուտում են վարակված՝ դիկրոցելիաների մետացերկարիա պարունակող մրջյուններին: Վարակված ճագարների մոտ դիտվում է արտադրողականության նվազում, մարսողական համակարգի խանգարումներ և ընդհանուր հյուծվածություն։ Գիտական ղեկավարն է կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Վարդանյանը։ Տպագրվել է հոդված «Internationl Journal of Agriculture and Biosciences»-ում։

Գիտության համար նոր տեսակների գրանցումը լույս է սփռում էվոլյուցիոն գործընթացների վրա՝ բացահայտելով, թե ինչպես են տեսակները հարմարվում իրենց միջավայրին և ժամանակի ընթացքում զարգանում: Նրանց բազմազանության ըմբռնումն օգնում է պարզաբանել էկոհամակարգի դինամիկան և փոխկախվածությունը: Նոր տեսակների հայտնաբերումն ու մոնիտորինգը կարող են վաղ նախազգուշացումներ տալ էկոհամակարգերի վիճակի և շրջակա միջավայրի փոփոխությունների մասին:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031