Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվեին մասնակցել էր ԼՂՀ չափահաս բնակչության 82,2%-ը: Հայերը բացարձակ մեծամասնություն էին, և արդյունքները կասկած չէին առաջացնում. Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 10,2024 13:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն

1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց անկախության հանրաքվե։ Անցկացվեց ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան և իրավական առումով՝ անթերի։ Հանրաքվեին մասնակցել էր ԼՂՀ չափահաս բնակչության 82,2%-ը:

Անկախությանը կողմ էր քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99,99%-ը՝ 108.615 մարդ։ Դեմ էր քվեարկել ընդամենը 24 հոգի։ Կարևոր թիվ է հենց 82,2%-ը։ Այն ցույց է տալիս հանրապետությունում հայերի ու ադրբեջանցիների բաշխումը 1988 թվականի դրությամբ։ 1991-ին ընտրացուցակներից հանվել էին մահացածները, մուտք էին արվել 18 տարեկան դարձածները։ Փաստացի չբնակվողները, այսինքն՝ Արցախից որոշ հայաբնակ գյուղերից հայ փախստականները, որոնք ապաստան էին գտել Հայաստանում ու Արցախից հեռացած ադրբեջանցիները ընտրացուցակներից չէին հանվել։

Ինչո՞ւ է սա կարևոր։ Համաձայն Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կարգավորման առաջարկների, որոնք շրջանառվում էին դեռևս 2006 թվականից, և որի մի տարբերակ ժառանգել էր նաև Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը որոշելու հանրաքվեին (կամ պարտադիր կամարտահայտությանը) պետք է մասնակցեին թե՛ հայեր, և թե՛ ադրբեջանցիներ այն ՆՈՒՅՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ, որ գոյություն ուներ մինչև 1988 թվականի փետրվար։ Հայերը բացարձակ մեծամասնություն էին, և հանրաքվեի արդյունքները կասկած չէին առաջացնում։

Այնպես որ, թող ՔՊ-ականները չփորձեն մարդկանց խաբել, թե հանրաքվեի արդյունքները երաշխավորված չէին, քանի որ ադրբեջանցիք նույնպես պետք է մասնակցեին։

Քվեաթերթիկի օրինակը տրամադրել է ՀՅԴ Արցախի «Ապառաժ» օրաթերթի գլխ․ խմբագիր Արա Պուլուզյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031