Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները Դամասկոսի անկման արդյունքում բարդ իրավիճակում են հայտնվել. ՀայաՔվե

Դեկտեմբեր 10,2024 13:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ իշխանությունները Դամասկոսի անկման արդյունքում բարդ իրավիճակում են հայտնվել։
Մինչև Թրամփի ընտրությունները նրանք գործում էին այն տրամաբանությամբ, որ թեև իրենք աստիճանաբար իրականացնում են երկրում ռուսական ազդեցության կրճատման և թուրքական ազդեցության ավելացման քաղաքականություն, որին աջակցում է ԱՄՆ գործող վարչակազմը, իսկ ՌԴ-ն էլ չի հակառակվում սեփական կարողությունների սահմանափակության պատճառով, հիմա իրավիճակը փոխվում է։

Նախ, ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումն այդքան էլ պարզ չէ ՌԴ-ի մասով, այն փորձելու է նրա հետ Ուկրաինայի հարցով հաշտության եզրեր գտնել, և չի բացառվում, որ արդյունքում զիջումներ անի Հարավային Կովկասի հարցում։ Դա մենք շատ շուտով կտեսնենք Վրաստանի մասով՝ եթե արևմտամետ ընդդիմությունը համակերպվի ընտրություններում իր պարտության հետ, նշանակում է` ԱՄՆ-ն բավարար ռեսուրսներ չի դրել նրան աջակցելու մեջ։

Այդ պայմաններում Փաշինյանի իշխանությունը ստիպված է լինելու ՌԴ ուղղությամբ փոխել քաղաքական կուրսը, բայց նա արդեն այնքան կամուրջներ է այրել, այնքան ատելություն է սերմանել, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա նրան հաջողվելու։

ՀայաՔվե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031