Այսօր՝ Արցախի Անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր:
1991թ.-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը «ԱՅՈ» ասաց անկախացմանը Խորհրդային Միությունից:
Համաժողովրդական քվեարկությունն անցկացվեց Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի պայմաններում:
Կարդացեք նաև
Քվեարկության օրը Ստեփանակերտի և մյուս հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվեցին 10 հայեր, քաղաքում կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում էր նկուղներում, փակ էին դպրոցներն ու մանկապարտեզները:
Սրբազան պայքար