Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ տեսել այնպիսի քայլեր, որոնք միտված կլինեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը»․ Էլինար Վարդանյանը՝ Անահիտ Մանասյանին

Դեկտեմբեր 10,2024 12:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես ՄԻՊ գործողություններում չեմ տեսել այնպիսի քայլեր, որոնք միտված կլինեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը»,- այսօր «Քաղաքական իրավունքները եւ հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի տարածած հայտարարությանը։

Էլինար Վարդանյանը ՀՀ ՄԻՊ-ին հիշեցնում է, որ երբ վերջերս Հրազդանում ոստիկանական բաժանմունքում արցախցուն խոշտանգել էին, նրա փաստաբանի դիմումը՝ ՄԻՊ գրասենյակին, մնացել էր անարձագանք։

Անդրադառնալով ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակին էլ Էլինար Վարդանյանն ասաց, որ ՀՀ իշխանություններն անտեսելու են միջազգային տարբեր հեղինակավոր կառույցների զեկույցները, քանի որ միջազգային որեւէ կառույցի կողմից իրենց նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին անգամ հրապարակային կոչեր չեն հնչում, ինչը այժմ Վրաստանում է կատարվում։

Էլինար Վարդանյանը հավելում է՝ նաեւ դատական իշխանությունն է քաղաքական իշխանությանը սատարում, ուստի քաղաքական իշխանությունը որեւէ կաշկանդվածություն չունի՝ իր իշխանությունը պահելու հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031