Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա արժանապատվությունը՝ իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը. Անահիտ Մանասյան

Դեկտեմբեր 10,2024 12:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս Մարդու իրավունքների օրվա առթիվ:

Այսօր` դեկտեմբերի 10-ին, ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ հիմքում ունենալով 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս օրը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա արժանապատվությունը` իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը:

Մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա ջանքեր և հանձնառություն: Դա է համերաշխ, հանդուրժող և իրավունքների հանդեպ հարգանքով լի հասարակություն ձևավորելու գրավականը։

Այդ առումով պետությունն ունի առանցքային դեր. այն պարտավոր է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր և հետևողականորեն զարգացնել դրանք՝ հիմնվելով իրավունքի գերակայության և մարդակենտրոն արժեքների վրա։ Կարևոր է նաև բոլորիս ջանքերի համատեղումը՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման պատշաճ համակարգի տեսանկյունից կարևոր դերակատարում ունի նաև մարդու իրավունքների կրթությունը։ Պետք է լրջագույն քայլեր ձեռնարկվեն նշված ոլորտում կրթությունը կատարելագործելու ուղղությամբ։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար աշխատանքը, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Հույս ունեմ, որ իմ և աշխատակազմիս ամենօրյա գործունեությունը նպաստում է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ կյանքի իրավունքի երաշխավորմանը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ կարողանանք համատեղ ուժերով ձևավորել իրավունքի գերակայության վրա կառուցված հասարական միջավայր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031