Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Ադրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ հողատարածքը ՀՀ-ին վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու: Այդ գործընթացից ի՞նչ կա. Արտակ Զաքարյան

Դեկտեմբեր 10,2024 12:45

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ապօրինի կերպով ձեռք բերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց»: Այս մասին իր ՖԲ էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, հերոսաբար գլուխ գովալով, որ Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ (մոտ 46 մլն դրամ) վերադարձրել է Հայաստանի Հանրապետությանը: Եթե ապօրինի է օտարվել, շատ լավ, խնդիր չկա:

Իսկ Ադրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու: Այդ գործընթացից ի՞նչ կա:

Իսկ ապօրինի սահմանազատումով հակառակորդին հանձնված ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող Տավուշյան հողատարածքների՞ց ինչ կա: Դա էլ է գործընթա՞ց, թե՞ աննախադեպ իրադարձություն:

Հ.Գ. 1. Ապօրինի կերպով Արցախի հայության միջազգայնորեն ամրագրված ինքնորոշման իրավունքը ոտնահարելու և 120 հազար մարդու տնից, հողից, հայրենիքից զրկելու գործընթացի մասին այս անգամ լռում եմ…

Հ.Գ. 2. Փաստորեն, ըստ Նիկոլի տրամաբանության, նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ, հայ ժողովուրդը՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի գլխավորությամբ, միլիարդավոր դոլարների օգուտներ էին բերել Հայաստանի Հանրապետությանը, ուղղակի Նիկոլը դրա մասին չգիտեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031