Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել իր արարքների համար․ Ռաֆայել Իշխանյան

Դեկտեմբեր 10,2024 12:19

Հայաստանում ազատ հավաքների համար սահմանված կարգավորումները շատ լավն են, անգամ բավական առաջադեմ են շատ երկրներից, բայց հակառակն է դրա պրակտիկան․ այս մասին այսօր «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» կազմակերպած «Քաղաքական իրավունքները եւ հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց կենտրոնի փորձագետ Ռաֆայել Իշխանյանը։

Նրա դիտարկմամբ, քաղաքական սրացումների ժամանակ Հայաստանում հավաքների ազատության իրավունքի խախտումները սկսում են ուժեղանալ․ «Եթե դուք անում եք խաղաղ հավաք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ բավական անմեղ հարցով, խնդիր չկա, կաջակցենք, բայց եթե դուք հարց եք բարձրացնում, որ դուր չի գալիս, թե ինչ է անում իշխանությունը, այստեղ խնդիր ունեք»։

Բանախոսի դիտարկմամբ, ոստիկանական բռնությունները մշտապես կան ու մոտակա ժամանակահատվածում որեւէ ազդակ չկա, որ դրանք կդադարեն, քանի որ որեւէ ոստիկան մինչեւ հիմա որեւէ պատասխանատվության չի ենթարկվել ու օրինակները բազմաթիվ են՝ սկսած նրանից, որ մարդուն ծեծի են ենթարկում ոստիկանական պատի ետեւում, ինչի մասին տեսանյութերը կան։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031