«ԱՄՆ-ն բոլոր ճակատներում կորցնում է դիրքերը՝ սկսած միջին Արևելքից մինչև Ասիա և Աֆրիկա: Ձախողումներ եղել են նաև ԱՊՀ տարածքում. տեսեք՝ Վրաստանում արևմուտքցիները չկարողացան խոչընդոտել, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթի ընտրություններում»,- «Ռազվեդչիկ» (թարգմանաբար՝ հետախույզ) ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Ըստ նրա՝ Վրաստանում «դեռ վերջերս խամաճիկ Սաակաշվիլին փողկապ էր ծամում», իսկ այժմ իշխանությունները գործում են ի շահ երկրի։
Նարիշկինը կարծում է, որ հարաբերությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանձնարարականներն այնքան էլ չեն հետաքրքրում Հայաստանին և Ադրբեջանին. «ականջալուր չեն Արևմուտքին»:
Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն «նախընտրում են հարցերն ինքնուրույն լուծել»:
Կարդացեք նաև
Հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն անդրադարձել է նաև Ուկրաինային. «Արևմուտքի ռազմավարական հաշվարկն ուկրաինական ճգնաժամում շատ պարզ է՝ պարտադրել մեզ հյուծող երկարատև պայքար, որպեսզի պառակտեն ռուս հասարակությունը և պայմաններ ստեղծեն «գունավոր հեղափոխության» համար»: