ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է եռօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ:
Ողջունելով պատվիրակության անդամներին` Սոնա Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը` ժողովրդավարության խթանմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: Նա նշել է, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը:
Կարեւորվել է ՀՀ ԱԺ անդամակցությունը Կոնգրեսի երկկուսակցական «House Democracy Partnership» հանձնախմբին, որի գործունեությունն ուղղված է օրենսդիր մարմինների անկախության, թափանցիկության ապահովման, գործադիրի նկատմամբ վերահսկողության, բյուջետային եւ օրենսդրական ընթացակարգերի ոլորտներում բարեփոխումների աջակցությանը:
Խոսելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ իրականացրած ծրագրերի մասին` Սոնա Ղազարյանը գոհունակությամբ նշել է, որ արդեն հինգերորդ տարին է` ԱԺ-ն հյուրընկալում է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի եւ Ազգային ժողովի կողմից հավաքագրված ֆելոուներին: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովրդավարական ինստիտուտին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը` նման հիանալի ծրագիր իրականացնելու եւ հայ երիտասարդներին Ազգային ժողովի աշխատանքներում ներգրավելու համար` ընդգծելով, որ կան հաջողության պատմություններ ֆելոուների մասին:
Կարդացեք նաև
Հանդիպմանը նշվել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում: Սոնա Ղազարյանն ընդգծել է, որ անչափ կարեւորում է ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում իրականացվող համակարգային բարեփոխումներին:
ԱԺ