Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազատություն». Սիրիական ընդդիմությունն անցումային կառավարության ղեկավար կնշանակի Մուհամմեդ ալ-Բաշիրին, որն էլ նախարարների կաբինետը կձևավորի, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Նա համարվում է «Հայաթ Թահրիր ալ-Շամի» խմբավորման (ԱՄՆ-ում և այլ երկրներում ահաբեկիչ ճանաչված) առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջոլանիի մերձավորը։
43-ամյա Մուհամմեդ ալ-Բաշիրը ծնվել է Սիրիայի Իդլիբ նահանգում։ 2024-ի հունվարին նա նշանակվել է «Սիրիայի փրկության կառավարության» ղեկավար, որը ստեղծվել է Իդլիբում «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի կողմից։ Ավելի վաղ նա զբաղեցրել է զարգացման և հումանիտար հարցերի նախարարի պաշտոնը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: