Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար:
Կարդացեք նաև
Միջազգային ճանաչում և վարկանիշ ունեցող այս մրցանակը փաստում է երկրի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությունը, այն նպատակ ունի ճանաչել և աջակցել կոռուպցիայի դեմ պայքարող անձանց ու կազմակերպություններին:
Այս մրցանակը տրվում է աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող անձանց, ովքեր նշանակալի ավանդ ունեն հակակոռուպցիոն գործունեության մեջ:
Հիմնական առանձնահատկություններն են՝ խրախուսել և աջակցել աշխարհի տարբեր երկրների հակակոռուպցիոն գործիչներին և աջակցել թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը:
Շնորհավորում ենք Սրբուհի Գալյանին՝ հիշեցնելով, որ Հայաստանում նա առաջին Anticorruption Champions Awards-ի մրցանակակիրն է:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է. «Շնորհավորում ենք Սրբուհի Գալյանին, որը պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։
ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին ճանաչում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար»: