Պարզվում է՝ վերջերս կառավարության որոշմամբ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին հատկացված գումարներից մոտ 16 հազար դոլար է հատկացվել մի քանի ՀԿ-ների, ընդ որում՝ որոշման մեջ ոչ այդ ՀԿ-ների անուններն են նշված, ոչ էլ նպատակները։
Պարզ ասած՝ կառավարությունը որոշել է գումարներ հատկացնել հայտնի չէ ում՝ հայտնի չէ ինչ նպատակներով։ Սա իսկապես դարակազմիկ որոշում է և կարող է «նախադեպային» դառնալ, ու կարևորն այստեղ գումարի չափը չէ։ Կարևորն այն է, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանը կարող է հարկատուների հաշվին ձևավորված բյուջեից գումարներ հատկացնել ում ուզի և ինչքան ուզի՝ առանց որևէ բացատրության։
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում