Այսօր ողբերագական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի- Հայկավան ավտոճանապարհին։
Ինչպես տեղեկանում ենք, բախվել են «Աուդի» մակնիշի մեքենան, մարդատար «Գազել» և Ողջի-Մերղաշատ-Բյուրակն գյուղերը սպասակող «Պազ» ավտոբուսը։
«Աուդիի» վարորդը տեղում մահացել է․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, երեք հոգու էլ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որոնցից մեկը ևս մահացել է։
Կարդացեք նաև
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ մահացողը 1986 թվականին ծնված, Բյուրակն գյուղի բնակիչ է։ Նրան հիվանդանոց են տեղափոխել փայծաղի պատռվածքով, կողերի կոտրվածքով։
Նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել․ մահացել է վիրահատության ընթացքում։ Մյուս երկու տուժած տղամարդիկ բազմաթիվ վնասվածքներով են հիվանդանոց տեղափոխվել, նրանց վիճակը ծանր է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ