Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Բազումի Մարշալ Բաղրամյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին։
Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. աշակերտները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում ուսումնասիրած թեմաների վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ