«Ա1+». «Սիրիայում տեղի ունեցածից հետո Թուրքիան առավելություն ստացավ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ։ Դա տեղափոխվելու է այլ տարածաշրջան, նաև՝ Հարավային Կովկաս»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանի հարցերի փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Անցած շաբաթվա վերջին Սիրիայում ընդդիմադիր խմբավորումները գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը փախավ և ապաստան գտավ Մոսկվայում։ Այսօր Սիրիան վերահսկվում է նաև Թուրքիայի ազդեցության տակ գտնվող խմբավորումների կողմից։ Փորձագետը գտնում է, որ այդպիսով Թուրքիան դառնալու է ավելի վստահ, իսկ Իրանի ձայնը թուլանալու է։ Նույնը՝ նաև ՌԴ-ի դեպքում։
Եվ այս ամենը գնահատվում է Ադրբեջանի կողմից։ «Անցած շաբաթ արդեն նկատելի էր, թե քարոզչական մակարդակում ինչպես է սրվում Ադրբեջանի դիրքավորումը, թե Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի։ Սա նշանակում է, որ անցած տարում եղած դրական միջավայրը փոխվում է։ Դրա նպատակը հարմար առիթի դեպքում ռազմական եղանակով նոր նպատակների հասնելու հնարավորություններ ստեղծելն է»,- հավելեց Արմեն Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։