Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ համայնքը ոչ միայն սիրված է Իրանի ժողովրդի կողմից, այլև ունի գիտնականներ, որոնց ներկայությունը հարգանքի առիթ է ստեղծում»

Դեկտեմբեր 09,2024 17:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին ԻԻՀ «Սաադի» հիմնադրամի նախագահ, Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, «Սաադի» հիմնադրամի միջազգային կապերի հարցերով փոխնախագահ Սեյեդ Ալի Մուսավի Զադեն, ԻԻՀ Արտաքին գործերի նախարարության պարսկերեն լեզվի զարգացման համակարգման վարչության պետ Մեհդի Քարիմին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության հարցերով կցորդ Նեդա Ռաեֆիփուրը։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ասաց․ «Մեծ պատիվ է ընդունել Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությանը հայոց գիտության տաճարում։ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է։ Ես բարձր եմ գնահատում գիտության տարբեր ուղղություններով Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը։ Մենք քննարկումներ ենք ունեցել պարոն դեսպանի հետ և համոզված ենք, որ պետք է ակտիվացնել փոխհարաբերությունները»։

«Սաադի» հիմնադրամի նախագահ, Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը նշեց․ «Իրանի Իսլամական Հանրապետության գիտական կառույցների և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան։ Ամենակարևոր գործոնը, որն իսկապես առաջացնում է համագործակցելու ձգտում, երկու երկրների միջև լավ հարաբերություններն են։ Առհասարակ, պատմությունից բխող մեր հարաբերությունները հայ ժողովրդի հետ միշտ շատ լավ են եղել։ Հայ համայնքը ոչ միայն սիրված է Իրանի ժողովրդի կողմից, այլև ունի գիտնականներ, որոնց ներկայությունը հարգանքի առիթ է ստեղծում»։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այնուհետև, ԻԻՀ պատվիրակությունն այցելեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, որտեղ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանի հետ քննարկվեցին համագործակցության ուղիները։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031