Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը գնահատանքով անդրադարձավ Օկամպոյի ջանքերին՝ ի խնդիր արցախահայության իրավունքների պաշտպանության

Դեկտեմբեր 09,2024 17:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին։

Հանդիպմանը Լուիս Մորենո Օկամպոն Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Ադրբեջանում կազմակերպված COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի կապակցությամբ Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ծավալած գործունեության  և արձանագրված արդյունքների մասին։ Այս առնչությամբ Լուիս Օկամպոն կարևոր նկատեց Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ COP29-ի նախօրեին քրիստոնեական Եկեղեցիների և կառույցների աղոթակցությունը Հայ Եկեղեցուն գերեվարվածների տունդարձի և Հայաստանին նվիրված ընդհանրական աղոթքի նախաձեռնության համար։

Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ տիար Օկամպոյի ներդրած ջանքերին՝ ի խնդիր արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանի ցեղասպան գործողությունների իրազեկման՝ գործադրելով միջազգային իրավունքի ոլորտում իր փորձն ու հեղինակությունը։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին ևս կարելին ի գործ է դնում միջազգային, միջեկեղեցական, միջկրոնական հարթակներում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման, հայրենազրկված արցախահայերի իրավունքների պաշտպանության, գերության մեջ պահվող ու անհայտ կորած հայորդիների, ինչպես և  Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրների ուղղությամբ։

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանում և Միջին Արևելքում զագացող մտահոգիչ իրադարձությունների առնչությամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին              

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031