Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցների համատեղ շուրջօրյա ուժեղացված ստուգայցերի ընթացքում Սևանա լճում, հարակից բնակավայրերում, Երևան քաղաքի, ՀՀ մարզերի ավտոճանապարհներին, շուկաներում և բացօթյա վաճառակետերում հայտնաբերվել և առգրավվել է․
- 257կգ ձուկ
- 6 ապօրինի վաճառք
- 3 ապօրինի տեղափոխում
- 3 ձկնագողություն
- 6 լողամիջոց
- 4 ձկնորսական ցանց
Հարուցվել է 7 վարչական և 4 քրեական վարույթ
Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը 1.104.500դր է
Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են՝ «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց», Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ, Աբովյանի «Նարեկ» ծերանոց, Մարտունու N1, 2, 3, 4 և Հեքիաթ մանկապարտեզներ և այլ խնամքի կենտրոններ։
Կարդացեք նաև
Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ձկնապաշարների վերականգնմանն ուղղված որսի և վաճառքի արգելքի կարևորության մասին բնակչության հետ իրականացնում է իրազեկիչ-բացատրական աշխատանքներ։
Ձկնագողության դեմ հետևողական պայքարը շարունակվում է ՀՀ բոլոր մարզերում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին