«Իլհամ Ալիեւին փոխանցում եմ իմ առաջարկը, որ ինքն ուղիղ բանակցությունների մեջ մտնի ադրբեջանահայ համայնքի հետ՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո արժանապատիվ վերադառնալու իրենց պատմական հայրենիք»,- այսօր «Շիրվանի, Գարդմանի եւ Նախիջեւանի հայությունը․ տեղաբնիկությունից մինչեւ փախստականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
Նա նշեց, որ ուդի ժողովրդի պատմական ճակատագիրը Ադրբեջանի տոլերանտության քաղաքականության լավագույն ցցուն օրինակներից մեկն է։ Ուդի ժողովուրդը քրիստոնյա աղվանների ուղիղ ժառանգներն են։ «Ադրբեջանը հայոց պատմական ժառանգությունն աղվանացնելու գործում ակտիվորեն օգտագործում է այդ փոքրաթիվ համայնքին եւ մեղադրում է հայկական կողմին իբր թե աղվանա-ուդիական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման ու յուրացման մեջ։ Ուդիները Հայ առաքելական եկեղեցու դավանողներ են, նրանց անունները, հայրանունները եւ ազգանունները հայերի հետ նույնական էին։ Եվ նրանք մեծապես կիսել են ներկայիս Ադրբեջանի տարածքում հայության տխուր ու ողբերգական ճակատագիրը։ Այսինքն՝ Ադրբեջանում ուդիները հայերի հետ հավասար բռնաճնշումների են ենթարկվել»,- ասաց Գրիգորի Այվազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ