Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները այսօր՝ 9 Դեկտեմբեր 2024-ին, հանդիպում ունեցան հայ եւ քրիստոնեայ համայնքապետներուն հետ, հայտնում է «Գանձասար»-ը։
Բեյրո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը «Ազատությանը» հայտնել է. «Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, չպետք է վախենանք։ Ընդհակառակը՝ պետք է հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ պետք է լավ լինի։ Իրենք ասում են, որ լավ կլինի, որ ամեն մարդ սկսի աշխատանքի գնա, թեև որոշ տնտեսական դժվարություններ ունենք։ Իմանում եք՝ բանկերը փակ են, տակավին դպրոցները փակ են։ Բայց մոտ ժամանակներս՝ հավանաբար մեկ շաբաթից համալասարաննրերն ու դպրոցները կսկսեն իրենց բնականոն ընթացքի մեջ մտնել։ Մաղթենք, որ բանկային դրությունն էլ կկարգավորվի»։
Ըստ արքեպիսկոպոսի՝ քաղաքում իրավիճակը խաղաղ է։
Կարդացեք նաև