Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սիրիայում իրավիճակի կայունացման համար, հայտնում է gazeta.ru-ն։
Մոսկվայում կայացած լիագումար նիստում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի անդամները մտահոգված են «պաղեստինյան օկուպացված տարածքում և լիբանանա-իսրայելական սահմանային գոտում առճակատման աննախադեպ մակարդակով»։
«Մերձավոր Արևելքը կրկին հայտնվել է մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին։ Մենք կարծում ենք, որ ավելի քան մեկ տարի շարունակվող արյունահեղությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում պահանջում է վճռական և համախմբված պատասխան»,- նշվում է հայտարարության տեքստում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: