Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների և միջազգային կառույցների պատասխանատու անձանց հետ։
Ինչպես նշվում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունից ստացված տեղեկություններում, Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Պակիստանի, Լատվիայի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների և Եվրամիության արտաքին քաղաքական հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի հետ։
Բոլորի հետ զրույցում օրակարգային քննարկման թեման եղել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է Սիրիայի ժողովրդին աջակցելու, երկրում կայունություն և խաղաղություն ապահովելու անհրաժեշտությունը։