ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մերի Գալստյանը եւ Մարիա Կարապետյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել են եռօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Արուսյակ Ջուլհակյանը խոսել է հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցությունից, կարեւորել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ԱՄՆ աջակցությունը:
Քննարկվել են երկկողմ սերտ գործակցությանը վերաբերող հարցեր, ընդգծվել է մի շարք ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:
Հայաստան այցի շրջանակում հյուրերը կհանդիպեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, հանձնաժողովների, աշխատակազմի վարչությունների եւ ՀԿ ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
Նախատեսվում է, որ այցի ընթացքում պատվիրակության անդամներն ԱԺ աշխատակազմին տեխնիկական աջակցություն եւ խորհրդատվություն կցուցաբերեն օրենսդրական եւ բյուջետային գործընթացներում հանրային ներգրավվածության բարձրացման հարցում:
ԱԺ