Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանը լսել է, բայց չի տեսել Ալեքսանդր Սիրունյանի՝ բարեվարքությանը հակասող գրառումները

Դեկտեմբեր 09,2024 15:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լսել է, բայց անձամբ չի տեսել ԲԴԽ նախագահի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հակաարցախյան գրառումները․ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ի ճեպազրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Միաժամանակ նա նկատում է՝ ցանկացած անձ իրավունք ունի իր կարծիքն ազատորեն հայտնելու, ցանկացած իրավունք ենթադրում է որոշակի սահմանափակումներ եւ ֆեյսբուքյան դաշտի ուսումնասիրությունները ցույց կտան, որ շատ անընդունելի հրապարակումներ կան․ «Ֆեյսբուքը փոխել է քաղաքական դաշտը»։

Վլադիմիր Վարդանյանն առաջարկում է առաջնորդվել այն կանխավարկածով, թե ո՞ր պաշտոնին ի՞նչ որակի անձ ենք ուզում ունենալ։

Նաեւ քաղհասարակության ներկայացուցիչներն էին հայտարարություն տարածել՝ հորդորելով իշխող ՔՊ-ին՝ ետ կանչել վերջինիս թեկնածությունը, քանի որ փաստաբանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է եղել՝ մինչ իր թեկնածության առաջադրումը, ինչը չի երաշխավորում անկախ մարմնի անաչառ ղեկավար լինելու հանգամանքը։ Վլադիմիր Վարդանյանը բերեց օրինակներ՝ Արեւմտյան Եվրոպայի երկրներից, որտեղ նույնիսկ դատական իշխանության ներկայացուցիչները կարող են լինել ոչ ակտիվ կուսակցականներ։ Նրա գնահատմամբ, կուսակցական լինելը խոչընդոտ է հետկոմունիստական, հետամբողջատիրական երկրներում, բայց համաեվրոպական արգելք՝ կուսակցական լինելու մասով՝ չկա։

«Մենք ամեն ինչ ընդունում ենք ի գիտություն։ Բարեվարքությունը ԿԿՀ-ն կներկայացնի՝ դա էլ կընդունենք ի գիտություն, դա էլ խորհրդատվական փաստաթուղթ է»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե թեկնածուն լինում է քաղհասարակության միջավայրից, քաղհասարակությունը սատարում է թեկնածությունը, եթե քաղաքական միջավայրից է լինում՝ քաղհասարակությունը կոշտ քննադատում է նրան։

«Ցանկացած պաշտոնատար անձի հետ կապված հարցը որոշվելու է այս դահլիճում, վերջինիս ելույթը լսելուց եւ հարցերին պատասխանելուց հետո»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է արժեքային մոտեցումներ ցույց տրվեն՝ հասկանալու համար ով եւ ինչ ճանապարհով է առաջ գնում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031