Լրահոս
Օրվա լրահոսը

Այնինչ, Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին. Արտակ Զաքարյան

Դեկտեմբեր 09,2024 15:13

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան, որտեղ տրված է ցեղասպանության ծավալուն սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին։

«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դեկտեմբերի 9-ը նշվում է որպես «Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր»:

Այսօր Երևանում, ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի աշխատանքները, որտեղ պաշտոնական ելույթով (բացման խոսքով) հանդես է եկել նաև Ալեն Սիմոնյանը: Ավելի լավ առիթ և ավելի լավ համընկնում ՄԱԿ-ի կոնվենցիայից խոսելու համար՝ դժվար էր պատկերացնել: Այնինչ՝ Ալենի խոսքում բառ անգամ չկա ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման մասին: Հատկապես, որ այն ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների հետ: Հատկապես որ, Եվրոպայի խորհրդի բազմաթիվ անդամ-պետություններ պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը:

Սա ևս մեկ ապացույց է, որ իշխանությունը օկուպացրած ռեժիմը պաշտոնապես հրաժարվել է, կամ ուղղակի վախենում է խոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031